Հասարակական

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները այցելել են Գեղարքունիքի մարզի զորամասեր

1 րոպեի ընթերցում

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները այցելել են Գեղարքունիքի մարզի զորամասեր

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները օգոստոսի 24-25-ը մշտադիտարկման այց են իրականացրել Գեղարքունիքի մարզում տեղակայված զորամասեր և զինվորական հոսպիտալ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, այցի հիմնական նպատակն էր բանակում կարգապահության բարձրացման և խաղաղ պայմաններում մահացության դեպքերի կանխարգելման ու պատճառների վերհանման հետ կապված հարցերի ուսումնասիրությունը:

«Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել զինվորների և սպաների հետ, տեղում արձանագրել են առկա խնդիրները, հրամանատարական կազմի հետ քննարկել դրանց լուծման հնարավոր տարբերակները։

Ուսումնասիրվել են նաև զորամասերի բուժծառայության վիճակը, զինվորների կեցության պայմանները, սննդի որակը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Պաշտպանի աշխատակազմում ամփոփվում են այցերի արդյունքները, որոնցով պայմանավորված՝ համապատասխան գրություններ կհասցեագրվեն իրավասու գերատեսչություններ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում