Թուրքական «Baykar Makina » ընկերությունն անհնար է համարում ՌԴ-ին «Բայրաքթար» անօդաչուների վաճառքը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական «Baykar Makina» ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարը BBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շարունակվող ռազմական գործողությունների ընթացքում իրենց կողմից Ուկրաինային ցուցաբերված աջակցությանը, Ուկրաինայի կողմից թուրքական «Բայրաքթար» անօդաչուների ՌԴ դեմ գործողություններում ակտիվ կիրառվելուն և մի շարք այլ հարցերի:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հարցազրույցում Բայրաքթարը հայտարարել է, որ իրենք Ռուսաստանի Դաշնությանը «Բայրաքթար» անօդաչուների վաճառքը բացառում են:
Կարդացեք հոդվածը` English