Եվրասիական շուկան անփոխարինելի է Հայաստանի տնտեսության համար

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրասիական փորձագիտական ակումբ»-ը ներկայացրել է հերթական հետազոտությունը. Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն առաջին վեց ամսում ավելացել է 10.5 տոկոսով, ինչն անսպասելի է, քանի որ միջազգային խոշորագույն վարկային կազմակերպությունները անցած տարվա վերջին և այս տարվա սկզբին կիսամյակի համար շատ ավելի ցածր ցուցանիշներ էին կանխատեսում:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Եվրասիական փորձագիտական ակումբ»-ի համակարգող, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը:

Նրա խոսքով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մեր ՀՆԱ-ն աճել է 8.5 տոկոսով, ինչը պատվավոր և մեծ թիվ է:

«Եվրասիական տնտեսական միության շուկան ամենանպաստավորն է Հայաստանի համար: Վերջին երեք տարում Հայաստանի համար ԵԱՏՄ դերը գնալով մեծացել է: Ճիշտ աշխատանքի և դիրքավորման պայմաններում մեր երկիրը կարող է էլ ավելի մեծացնել իր տնտեսական կապերը այս տարածքի հետ»,- ասաց նա:

Սաֆարյանը նշեց, որ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը ծնել է նաև զուգահեռ ընթացող պրոցեսներ, և դրանցից դրամատիկը աղքատության աճն է:

«Մենք տարվա վերջում ունենալու ենք ծայրահեղ աղքատության որոշ կրճատում, բայց համաշխարհային բանկը և մյուս կազմակերպությունները ահազանգում են, որ մենք երկնիշ տնտեսական աճի հետ տարվա վերջում ունենալու ենք նաև աղքատության աճ»,-ասաց վերլուծաբանը՝ հավելելով, որ աղքատության ընդհանուր մակարդակը հանրապետությունում 27 տոկոսից կհասնի 48 տոկոսի:

«Ռուսաստանի հետ մեր առևտրատնտեսական համագործակցությունը խոշորագույն ներդրումն է մեր երկրի անվտանգության, ապահովության ամրապնդման մեջ: Եվրասիական շուկան անփոխարինելի է Հայաստանի տնտեսության համար, և մենք մեր ջանքերը պետք է մեծացնենք եվրասիական շուկայում»,- ասաց Արամ Սաֆարյանը:

Տնտեսական գիտությունների դոկտոր -պրոֆեսոր, «Եվրասիական փորձագիտական ակումբ»-ի անդամ Թաթուլ Մանասերյանն իր խոսքում նշեց, որ Եվրասիական տնտեսական միությունը պատրաստի ապրանքների գծով Հայաստանին ուղղակի թթվածին է տալիս: «Ռուսաստանը Հայաստանի հետ եղել և մնալու է արժանապատիվ և լուրջ գործընկեր առևտրատնտեսական կապերի գծով»,- հավելեց նա:

Անդրադառնալով տնտեսական սպառնալիքներին՝ Մանասերյանն ասաց, որ Բիշքեկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին Հայաստանը կարող է լուրջ մասնակցություն ունենալ այդ սպառնալիքնների կրճատման առումով` մասնավորապես պարենային անվտանգության ապահովման հարցում, տեղեկատվական անվտանգության ապահովման, ինտելեկտուալ և ֆինանսական անվտանգության ապահովման հարցերում:

Տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Աշոտ Թավադյանը նշեց, որ Եվրասիական տնտեսական միությունը կարևորագույն դեր է խաղում Հայաստանի տնտեսության աճի տեսանկյունից:

«Եթե 2020 թվականին մենք արտահանում էինք դեպի ԵԱՏՄ մեր արտադրանքի 25 տոկոսը, ապա հիմա արտահանում ենք մեր ամբողջ արտադրանքի 30 տոկոսը»,- ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանում կա առևտրային հաշվեկշռի լուրջ ճեղքվածք:

«Անցյալ տարի ներմուծումը գերազանցում էր արտահանումը 1.7, այս տարի` 1.82 անգամ: Հայաստանում գործազրկությունը երկնիշ թիվ է կազմում: Լուրջ խնդիրներ կան նաև միգրացիայի առումով»- ընդգծեց բանախոսը:

Հայերեն English Español Русский

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան