Կարո Փայլանը իր դեմ մահափորձի հետ կապված հարցադրումներ է ներկայացրել Թուրքիայի խորհրդարանի նախագահություն 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի խորհրդարանում ներկայացված քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից հայազգի պատգամավոր Կարո Փայլանը իր դեմ 2016 թվականին ծրագրված և չիրագործված մահափորձի ծրագրի վերբաբերյալ հարցադրումներ է ուղղել Թուրքիայի խորհրդարանի նախագահությանը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական demokrathaber.org-ը:

Փայլանը Թուրքիայի խորհրդարանի խաղագահությանն ուղղել է հետևյալ հարցերը.

«-Թուրքիայի Ազգային մեծ ժողովում իմ դեմ մահափորձի վերաբերյալ հետաքննություն սկսե՞լ եք։

- Քանի՞ անգամ, ի՞նչ ամսաթվերի և որքա՞ն ժամանակ է Մեհմեթ Սինան Ինջեն 2010 թվականից ի վեր եղել Թուրքիայի Ազգային մեծ ժողովում։

- Ո՞ր պատգամավորներն են ապահովել Մեհմեթ Սինան Ինջեի մուտքը Թուրքիայի Ազգային մեծ ժողով։

- Եթե Մեհմեդ Սինան Ինջեի՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողով մուտք գործելու համար գրանցում չի կատարվել, ո՞վ կամ ո՞վքեր են հյուրընկալել անձին Թուրքիայի Ազգային մեծ ժողովում։

- Ինչ վերաբերում է Մեհմեդ Սինան Ինջեի սպանության ծրագրին, «գործը խորհրդականից շուռ եկավ» արտահայտության մեջ հիշատակվող պատգամավորի խորհրդականը ո՞վ է:

-Թուրքիայի Ազգային մեծ ժողովում իմ դեմ ծրագրված և բացահայտված սպանության շրջանակում հետաքննե՞լ եք, թե տվյալ անձը ումից է ձեռք բերել զենքը։

- Հասե՞լ եք տեսախցիկի այն կադրերին, որ Մեհմեթ Սինան Ինջեն ասում էր․ «Քայլելիս մեր աչքի առաջ ենք առել»։

Կարո Փայլանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել Անկարայի գլխավոր դատախազություն։

Հաղորդումը կապված է փաստաբան Մեհմեթ Սինան Ինջեի պնդման հետ, ըստ որի 2016 թվականին Փայլանի դեմ սպանության ծրագիր էր մշակվել։

Փաստաբան Մեհմեդ Սինան Ինջեն Instagram-ի իր էջում արված գրառումներում նշել էր, որ պետք է զենք տարվեր Թուրքիայի խորհրդարան և սպանել Կարո Փայլանին:

Հայերեն العربية English Español Türkçe

Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումն, ըստ Դոնալդ Թրամփի, հնարավոր է փոխզիջումների միջոցով

Արայիկ Հարությունյանը կշարունակի գործունեությունը Ազգային ժողովում՝ դառնալով «Քո պատգամավորը»

Ազգային պատկերասրահում կբացվի Կարեն Օհանյանի ցուցահանդեսը

ՄԻՊ աշխատակազմի հետ աշխատանքային քննարկում է տեղի ունեցել «Աբովյան» և «Արթիկ» քրեակատարողական հիմնարկներում մշտադիտարկման արդյունքների շուրջ

5 տարի, հազարավոր որոշումներ, քննարկումներ, հանդիպումներ ու նախաձեռնություններ. ՀՀ Ազգային ժողովի 8-րդ գումարումը՝ թվերով

Լեհական կործանիչներն օդ են բարձրացվել Բալթիկ ծովի վրա հայտնված ռուսական ինքնաթիռների պատճառով

«Մուլտի տրանսպորտ»-ի տնօրեն Արթուր Դալլաքյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք

ՀՀ նախագահը Վարդգես Մահտեսյանին է հանձնել Հայաստանի Հանրապետության պետական պարգևը՝ Երախտագիտության մեդալը

Իսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասին

Թրամփը սահմանափակել է որոշ թափոնների արտահանումն ԱՄՆ-ից