Տարածաշրջանային

Ղրղզստանում տեղի է ունեցել ՌԴ և Ադրբեջանի վարչապետների հանդիպումը

1 րոպեի ընթերցում

Ղրղզստանում տեղի է ունեցել ՌԴ և Ադրբեջանի վարչապետների հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրղզստանի Չոլպոն-Աթա քաղաքում օգոստոսի 25-ին հանդիպել են Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը և Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձել են տարբեր ոլորտներում ադրբեջանա-ռուսական հարաբերությունների զարգացող ընթացքին։

Կառավարությունների ղեկավարները քննարկել են նաև երկկողմ հարաբերությունների օրակարգային ընթացիկ հարցեր։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում