Սպորտ

Արսեն Զախարյանը կարող է տեղափոխվել Լոնդոնի «Չելսի»  

1 րոպեի ընթերցում

Արսեն Զախարյանը կարող է տեղափոխվել Լոնդոնի «Չելսի»  

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական արմատներ ունեցող ռուսաստանցի ֆուտբոլիստ Արսեն Զախարյանը կարող է տեղափոխվել Լոնդոնի «Չելսի»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են ռուսական ԶԼՄ-ները: «Ազնվականնները» պատրաստ են վճարելու Մոսկվայի «Դինամո»-ի ֆուտբոլիստի Արսեն Զախարյանի հրաժարագինը, որը կազմում է 15 միլիոն եվրո:

Արսեն Զախարյանի ներկայիս պայմանագիրը Մոսկվայի «Դինամո»-ի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը: Նա ռուսաստանյան ակումբի կազմում մասնակցել է 52 խաղի, դարձել է 13 գոլի և 16 արդյունավետ փոխանցման հեղինակ: 2021 թվականին Զախարյանը նորամուտն է տոնել Ռուսաստանի ֆուտբոլի ազգային թիմի կազմում և մինչ օրս անցկացրել է 4 հանդիպում:

Լոնդոնի «Չելսին» Անգլիայի ընթացիկ առաջնությունում 3 տուրից հետո ունի 4 միավոր, իսկ այս մրցաշրջանում հանդես կգա Չեմպիոնների լիգայի խմբային փուլում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում