Հասարակական

Քսաներկուամյա աղջիկը դանակահարել է 40-ամյա տղամարդուն. Վաղարշապատի բաժնի ոստիկանների բացահայտումը

1 րոպեի ընթերցում

Քսաներկուամյա աղջիկը դանակահարել է 40-ամյա տղամարդուն. Վաղարշապատի բաժնի ոստիկանների բացահայտումը

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանությունը «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից օգոստոսի 25-ին, ժամը 00.10-ին հաղորդում է ստացել, որ որովայնի կտրած-ծակած, թափանցող վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 40-ամյա տղամարդ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ օգոստոսի 24-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Բաղրամյան փողոցի շենքերից մեկի բակում կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 40-ամյա տղամարդուն դանակահարել է 22-ամյա հարևանուհին: Ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում 22-ամյա աղջիկը ներկայացել է Վաղարշապատի բաժին և խոստովանել արարքը:

Ըստ աղբյուրի՝ նա ներկայացվել է նախաքննական մարմին: Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում