Ռուսաստանը չի կորցրել հետաքրքրությունը Սիրիայում կարգավորման հարցում. Լավրով
1 րոպեի ընթերցում
![Ռուսաստանը չի կորցրել հետաքրքրությունը Սիրիայում կարգավորման հարցում. Լավրով](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/08/1091073.jpg)
ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Գեյեր Պեդերսենի հետ հանդիպմանը հերքել է, որ Ռուսաստանը այլևս հետաքրքրված չէ Սիրիայում կարգավորման հարցում։ Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Վերջերս մեր արևմտյան որոշ գործընկերներ տեղեկություններ են տարածում այն մասին, որ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության համատեքստում Ռուսաստանն իբր կորցրել է հետաքրքրությունը սիրիական կարգավորման նկատմամբ: Դրանք չեն արտացոլում սիրիական համապարփակ կարգավորման հասնելու մեր հետևողական գիծը, ներառյալ ձեր առաքելությանը աջակցելը»,- ասել է Լավրովը Մոսկվայում Պեդերսենի հետ հանդիպմանը։