Ֆուտբոլի ընտրանին պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՀՖՖ-ն:

Օգոստոսի 25-ին ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման վարկանիշային աղյուսակը։ Հայաստանի ազգային հավաքականը պահպանել է դիրքերը և գտնվում է 92-րդ հորիզոնականում։

Աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցնում է Բրազիլիան։ Նրան հաջորդում են Բելգիան, Արգենտինան, Ֆրանսիան և Անգլիան։

Հայերեն English Español Русский