Սպորտ

Ըմբշամարտի ԱԱ-ում ազգային հավաքականների նախնական հայտացուցակը հայտնի է 

1 րոպեի ընթերցում

Ըմբշամարտի ԱԱ-ում ազգային հավաքականների նախնական հայտացուցակը հայտնի է 

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըմբշամարտի աշխարհի առաջնության մեկնարկից երկու շաբաթ առաջ միջազգային ֆեդերացիան ներկայացրել է հավաքականների նախնական հայտերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` աշխարհի առաջնությանը մասնակցող Հայաստանի հավաքականներն ունեն հետևյալ կազմերը` ազատ ոճ. Մանվել Խնձրցյան (57 կգ), Արսեն Հարությունյան (61 կգ), Վազգեն Թեւանյան (65 կգ), Արման Անդրեասյան (70 կգ), Հրայր Ալիխանյան (74 կգ), Արման Ավագյան (79 կգ):

Հունա-հռոմեական ոճ. Ռուդիկ Մկրտչյան (55 կգ), Գեւորգ Ղարիբյան (60 կգ), Հրաչյա Պողոսյան (63 կգ), Սլավիկ Գալստյան (67 կգ), Մալխաս Ամոյան (77 կգ), Կարապետ Չալյան (82 կգ), Արթուր Ալեքսանյան (97 կգ), Դավիթ Օվասափյան (130 կգ):

Ըմբշամարտի աշխարհի առաջնությունն այս տարի կկայանա Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում` սեպտեմբերի 10-18-ը:

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում