Ռուսաստանը համաձայնության է եկել Իրանում նավթի և գազի յոթ հանքավայրերի շահագործման շուրջ
1 րոպեի ընթերցում
![Ռուսաստանը համաձայնության է եկել Իրանում նավթի և գազի յոթ հանքավայրերի շահագործման շուրջ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/08/1090984.jpg)
ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվան Թեհրանի հետ համաձայնեցրել է Իրանում նավթի և գազի յոթ հանքավայրերի շահագործումը, ևս 14-ի շուրջ բանակցությունները շարունակվում են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին չորեքշաբթի ասել է Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին։
«Ներկայումս մենք համաձայնագրեր ունենք Ռուսաստանի հետ նավթի և գազի յոթ հանքավայրերի յուրացման շուրջ,- նրա խոսքերը մեջբերել է «Շանա» գործակալությունը:- Այս պահին բանակցություններ են ընթանում 14 այլ հանքավայրերի շուրջ»։