Հասարակական

Առանձնահատուկ պայմանների կարիք ունեցողների կրթության համար պետությունը կտրամադրի նպատակային ֆինանսավորում

2 րոպեի ընթերցում

Առանձնահատուկ պայմանների կարիք ունեցողների կրթության համար պետությունը կտրամադրի նպատակային ֆինանսավորում

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխու­թյուններ և լրացումներ կատարելու մասին» նախագծին, որը հաջորդաբար քննարկվելու է Ազգային ժողովում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նոր կարգավորմամբ առաջարկվում է սահմանել պետական պարտավորություն ըստ որի՝ հատուկ ծրագիր իրակա­նացնող ուսումնական հաստատությունների բոլոր դասարանների սովորողները պետական միջոցների հաշվին կապահովվեն հատուկ կրթական ծրագրերով նախատեսված դասագրքերով և ուսումնառության համար անհրաժեշտ այլ նյութերով:

Մասնավորապես տարրական հանրակրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների առաջինից չորրորդ, ինչպես նաև հատուկ ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների բոլոր դասարանների սովորողներին պետությունը պետբյուջեի միջոցների հաշվին անվճար ապահովում է տարրական ընդհա­նուր և հատուկ հանրակրթական ծրագրերով նախատեսված դասա­գրքերով:

Նախատեսվում է պետական բյուջեի միջոցներից նախադպրոցական, հանրակրթական, նախնական մասնա­գիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների համար սահմանել նպատակային ֆինանսավորում` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց կրթության կազմակերպման գործընթացում խելամիտ հարմարեցումներ ապահովելու նպատակով:

Վերոնշված փոփոխությունների նպատակն է նախադպրոցական, հանրակրթական, նախնական մասնա­գիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտում անցնել համընդհանուր ներառման:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում