Իրանում սկսվել են զինավարժանքներ մարտական անօդաչուների զանգվածային կիրառմամբ. ISNA

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 24-ին մարտական անօդաչուների զանգվածային կիրառմամբ Իրանի զինված ուժերի խոշոր զորավարժություններ են սկսվել երկրի տարբեր մասերում: Ինչպես հաղորդել Է ISNA գործակալությունը, զինավարժանքներում գործի են դրված տարբեր տեսակի եւ վերափոխակների ավելի քան 150 անօդաչուներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Երկու օրվա ընթացքում Իրանի զինված ուժերի, ցամաքային զորքերի, ռազմաօդային ուժերի, ռազմածովային ուժերի եւ հակաօդային պաշտպանության ուժերի զորամասերը կմշակեն մարտական անօդաչուներով փոխգործակցությունը երկրի հարավի Պարսից եւ Օմանի ծոցերից մինչեւ Իրանի հյուսիս եւ արեւմուտք ընկած ընդարձակ տարածքում, նշում Է գործակալությունը:

«Իրանի զինված ուժերը պլանավորել են բազմաթիվ զորավարժություններ այս տարվա մարտական վարժանքի՝ իրենց ծրագրերում,- մեջբերում Է գործակալությունն Իրանի զինված ուժերի փոխհրամանատար դերծովակալ Հաբիբոլլա Սայարի խոսքը:- Դրանք նպատակաուղղված են վարժեցման մեթոդիկաների կատարելագործմանը՝ մարտական պատրաստության բարձրացման եւ դիմադարձման ներուժի մեծացման նպատակով»: Վարժանքների ընթացքում կստուգվի անօդաչուների կիրառումը հետախուզության, պարեկման եւ օդից հարվածների համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский Türkçe

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը