Ռոբերտ Արզումանյանը` «Նոա»-ի գլխավոր մարզիչ 

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Նոա» ֆուտբոլի ակումբի նոր գլխավոր մարզիչը Ռոբերտ Արզումանյանն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Երևանի «Նոան» այսուհետ կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը` Ռոբերտ Արզումանյանը։ 37-ամյա մասնագետի նախորդ ակումբը «Ուրարտուն» էր, որը նա գլխավորում էր 2021 թվականի մարտից մինչև 2022-ի հունիս։

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 4-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակում երկիշխանություն է: Այժմ մրցաշարային աղյուսակում առաջատարները երկու թիմեր են` «Ալաշկերտը» և «Վանը», որոնք ունեն 10-ական միավոր: երրորդ տեղում 9 միավորով «Ուրարտուն» է: 4-ական միավոր ունեն «Արարատ-Արմենիան», «Շիրակը», «Արարատը» և «Լեռնային Արցախը»: 3-ական միավոր են վաստակել ԲԿՄԱ-ն և «Փյունիկը» և մեկ միավորով մրցաշարային աղյուսակի հետնապահն է «Նոան»:

Առաջնության5-րդ տուրի խաղերը կկայանան օգոստոսի 26-30-ը:

Հայերեն English Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները