Հասարակական

Հայաստանի ԶՈՒ թիմը հաղթել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի եզրափակիչ՝ «Տեր և տիկին» մրցափուլում

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ԶՈՒ թիմը հաղթել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի եզրափակիչ՝ «Տեր և տիկին» մրցափուլում

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի շրջանակում օգոստոսի 23-ին Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում անցկացվել է գրական-գեղարվեստական «Տեր և տիկին» մրցափուլը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, հավաքական թիմերն ազգային տարազներով ներկայացրել են երաժշտական, պարային և ասմունքի կատարումներ: Մշակույթի գործիչներով համալրված ժյուրին որոշել է տվյալ մրցափուլի հաղթողին. առաջին տեղում Հայաստանի զինված ուժերը ներկայացնող թիմն է:

«Որպես գրական-գեղարվեստական մրցաձևի շարունակություն, բացազատվել են նաև ազգային տաղավարներ, որտեղ ներկայացվել են մշակութային տարբեր ցուցանմուշներ, տվյալ երկրի խոհանոցին բնորոշ կերակրատեսակներ:

«Խաղաղության մարտիկ» մրցույթի մրցաձևերն ավարտվել են: Արդյունքների ամփոփումից հետո կորոշվեն ընդհանուր հաշվարկով առաջատար թիմերը, կհայտարարվեն լավագույն ցուցանիշներ գրանցած զինծառայողների անունները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ մրցույթի փակման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա օգոստոսի 25-ին:
Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում