Հասարակական

ՀՀ քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել Տավուշի մարզում առանձնակի դաժանությամբ սպանության դեպքով

2 րոպեի ընթերցում

ՀՀ քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել Տավուշի մարզում առանձնակի դաժանությամբ սպանության դեպքով

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ 23-ամյա երիտասարդի սպանության դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից:

«Հիշյալ դեպքի առթիվ ահազանգը ՀՀ ոստիկանության համապատասխան բաժնից ստացվել է 2022 թվականի օգոստոսի 22-ին՝ ժամը 11։35-ին և տեղեկացվել, որ Վազաշեն բնակավայրի սկզբնամասում հայտնաբերել է 23-ամյա երիտասարդի այրված դի։

Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է հիշյալ երիտասարդի դին` այրված վիճակում. կրծքավանդակի առաջնային մակերեսին առկա են եղել թվով 3, հետնային մակերեսին` 7, ինչպես նաև մարմնի այլ հատվածների վնասվածքներ։ Վերցվել են փորձանմուշներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ նշանակվել են դիակի դատաբժշկական, դատակենսաբանական, դատագենետիկական և հրդեհատեխնիկական փորձաքննություններ:

Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին: Կատարվում է նախաքննություն։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում