Սպորտ

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարին հայտագրվել է նաև օտարերկրացի 18 մասնակից

1 րոպեի ընթերցում

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարին հայտագրվել է նաև օտարերկրացի 18 մասնակից

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևանա լճում՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Շողակաթ (նախկին Շորժա) համայնքին հարակից լողափնյա տարածքում, մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շուրջ 133 մասնակից՝ տղամարդկանց և կանանց երկուական տարիքային խմբում, ժամը 13:00-ից սկսել է լողալ: Մրցաշարի ամենատարեց տղամարդ մասնակիցը 82 տարեկան է, կին մասնակիցը՝ 73: Մրցաշարին հայտագրվել է նաև օտարերկրացի 18 մասնակից՝ 6 կին, 12 տղամարդ:

Մասնակիցների անվտանգությունը լավագույնս ապահովելու համար Սևանա լճում աշխատում են ԱԻՆ ջրափրկարարները՝ 6 մոտորանավակներով:

Կանանց և տղամարդկանց երկուական տարիքային խմբում մրցաշարի 4 հաղթողները կպարգևատրվեն 1 մլն դրամ մրցանակով: Երկրորդ տեղի համար սահմանված է 600 հազար դրամ մրցանակ, 3-րդ տեղի համար՝ 400 հազար, 4-րդ տեղի համար՝ 150 հազար, 5-րդ տեղի համար՝ 100 հազար, իսկ 6-10-րդ տեղերի համար՝ 75 հազար դրամ:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում