Հասարակական

Ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայություն մարզերում. մեկ շաբաթում հայտնաբերվել է 3582 խախտում

1 րոպեի ընթերցում

Ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայություն մարզերում. մեկ շաբաթում հայտնաբերվել է 3582 խախտում

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի ծառայողները օգոստոսի 15-ից 22-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 3582 խախտում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 42 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 65, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 3 վարորդ։ 10 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 3-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 89-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշերով։ Բացի այդ, 6 վարորդ տուգանվել է վարելիս ծխելու համար։

«Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են»,- հայտնում էն ՀՀ ոստիկանությունից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում