Հասարակական

Պարեկները մեկ շաբաթում Երևանում, Շիրակում և Լոռիում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 2490 խախտում

2 րոպեի ընթերցում

Պարեկները մեկ շաբաթում Երևանում, Շիրակում և Լոռիում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 2490 խախտում

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում օգոստոսի 15-ից 22-ն իրականացված ծառայության ընթացքում պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1407 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 156 մեքենա։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 186, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 195 անձ։ 28 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 9-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 8-ը՝ ստանդարտին չհամապատասխանող, 5-ը՝ փակված, 5-ը՝ անընթեռնելի համարանիշերով, 252-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 433-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, Երևանի պարեկները տարբեր կասկածանքներով բաժիններ բերման են ենթարկել 58 անձի։

Ըստ աղբյուրի՝ նույն ժամանակահատվածում Շիրակի և Լոռու մարզերի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1083 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 79 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 29, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 107 անձ։ 11 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 1-ը՝ անընթեռնելի համարանիշերով, 105-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 491-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, տարբեր հանցագործությունների կասկածանքով բերման է ենթարկվել 12 անձ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում