Լաչինում ադրբեջանցի զինծառայողներ են պայթել ականի վրա
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լաչինի շրջանում Ադրբեջանի զինված ուժերի երկու զինծառայող ականի վրա պայթել են, ինչի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական լրատվամիջոցները: Նշվում է, որ Ադրբեջանի զինդատախազությունում հետաքննություն է սկսվել։