Սպորտ

Մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն

1 րոպեի ընթերցում

Մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի մասնակից Հարություն Մերդինյանը ոսկե մեդալ նվաճեց Եվրոպայի առաջնությունում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գերմանիայի Մյունխեն քաղաքում ընթացող մարմնամարզության Եվրոպայի մեծահասակների առաջնության նժույգ-թափերի վարժության եզրափակիչում Մերդինյանը հավաքեց 14.733 միավոր:

Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը նժույգ-թափերի վարժությունում հավաքեց 14.033 միավոր և միայն 6-րդն է:

Ավելի ուշ պայքարի մեջ կմտնեն Վահագն Դավթյանը և Արթուր Ավետիսյանը (օղակների վարժություն), և Արթուր Դավթյանը կմրցի նաև հենացատկի վարժությունում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում