Սպորտ

Էրիկ Բաղդասարյանը` մարմնամարզության Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն

1 րոպեի ընթերցում

Էրիկ Բաղդասարյանը` մարմնամարզության Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության երիտասարդական հավաքականի անդամ Էրիկ Բաղդասարյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գերմանական Մյունխեն քաղաքում ընթացող մարմնամարզության Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Էրիկ Բաղդասարյանը, զուգափայտերի վարժությունում հավաքելով 13.600 միավոր, դարձավ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր:

Ավելի վաղ Մյունխեն քաղաքում ընթացող մարմնամարզության Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ Համլետ Մանուկյանը երկու արծաթե մեդալ էր նվաճել: Մանուկյանը օղակների վարժությունում 13.333 միավորով երկրորդն էր, իսկ նժույգ-թափերում` 13.966 միավորով կրկին արծաթե մեդալակիր էր դարձել:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում