1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության երիտասարդական հավաքականի անդամները հաջող ելույթ ունեցան Եվրոպայի առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գերմանական Մյունխեն քաղաքում ընթացող մարմնամարզության Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ Համլետ Մանուկյանը երկու արծաթե մեդալ նվաճեց: Մանուկյանը օղակների վարժությունում 13.333 միավորով երկրորդն է, իսկ նժույգ-թափերում` 13.966 միավորով կրկին արծաթե մեդալակիր է դարձել:
Հայաստանի մյուս ներկայացուցիչները Մամիկոն Խաչատրյանը և Էրիկ Բաղդասարյանը 4-րդն են: