Հասարակական

«Ռեալ»-ը Կազեմիրոյի պատվին հրապարակված տեսանյութին կցել է «Եվրատեսիլ»-ի հայ մասնակից Ռոզա Լինի երգը

1 րոպեի ընթերցում

«Ռեալ»-ը Կազեմիրոյի պատվին հրապարակված տեսանյութին կցել է «Եվրատեսիլ»-ի հայ մասնակից Ռոզա Լինի երգը

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի ամենատիտղոսակիր ֆուտբոլային ակումբի՝ Իսպանիայի և Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Կազեմիրոն կտեղափոխվի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ն՝ այդ կապակցությամբ «Ռեալ»-ը ՏիկՏոկի իր պաշտոնական էջում շնորհակալական տեսանյութ է հրապարակել Կազեմիրոյի պատվին «Շնորհակալություն, Կազեմիրո» մակագրությամբ՝ դրան կցելով 2022 թ. Եվրատեսիլ երգի միջազգային մրցույթի հայ մասնակից Ռոզա Լինի «Snap» երգը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում