Տարածաշրջանային

Թուրքիայում խոշոր վթարի հետևանքով մահացել են հրշեջներ, բուժաշխատողներ, լրագրողներ

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում խոշոր վթարի հետևանքով մահացել են հրշեջներ, բուժաշխատողներ, լրագրողներ

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի հարավային Գազիանթեփ (Այնթափ) շրջանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով 15 մարդ է մահացել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով թուրքական աղբյուրները:

Ըստ Haber հեռուստաալիքի հաղորդման՝ ուղևորափոխադրող ավտոբուսը Տարսուս-Ադանա- Գազիանթեփ ավտոմայրուղու «Նիզիփ» կոչվող հատվածում մխրճվել է կայանված շտապօգնության և հրշեջ մեքենաների, ինչպես նաև՝ «Իխլաս» լրատվական գործակալության մեքենայի մեջ: Վթարի հետևանքով տուժել է 22 հոգի:

Նախնական տվյալներով՝ մահացածների թվում են երկու հրշեջ, երկու բուժաշխատող և երկու լրագրող:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում