Թուրքիան և Իսրայելը փոխադարձաբար դեսպաններ կնշանակեն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտնել է, որ Թուրքիան որոշում է կայացրել Իսրայելում Թուրքիայի դեսպան նշանակել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Milliyet-ը:

«Երբ նոր կառավարությունը ստանձնեց պարտականությունները, Իսրայելի հետ երկխոսության գործընթաց սկսեց։ Գործընթացը շարունակվեց պարոն Հերցոգի այցով Թուրքիա և իմ այցով Իսրայել։ Հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերի թվում եղել է նաև դեսպանների նշանակումը։ Մենք նախապես հայտարարել ենք, որ սկսել ենք աշխատանքները այս հարցով։ Որպես Թուրքիա՝ մենք որոշել ենք դեսպան նշանակել Թել Ավիվում։ Թո՛ղ հաջող լինի: Սրանից հետո սկսում է անունների որոշման գործընթացը»,-ասել է Թուրքիայի արտգործնախարարը:

Իսրայելի վարչապետի գրասենյակը նույնպես հանդես է եկել հայտարարությամբ, որը հրապարակվել է գրասենյակի թվիթերյան միկրոբլոգում:

«Թուրքիայի հետ հարաբերությունների վերականգնումը կարևոր արժեք է տարածաշրջանային կայունության համար և շատ կարևոր տնտեսական նորություն Իսրայելի քաղաքացիների համար։ Մենք կշարունակենք ամրապնդել Իսրայելի դիրքերն աշխարհում: Վարչապետ Յաիր Լապիդի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումից հետո Իսրայելը և Թուրքիան նորից վերականգնեցին դիվանագիտական հարաբերությունները»,-ասվում է հայտարարության մեջ:

Հայերեն Türkçe

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը