Տարածաշրջանային

Անկեղծ ցավակցությունս եմ հայտնում մեր հայ բարեկամներին. Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի

1 րոպեի ընթերցում

Անկեղծ ցավակցությունս եմ հայտնում մեր հայ բարեկամներին. Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իր ցավակցությունն է հայտնել հայ ժողովրդին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած մահաբեր պայթյունի կապակցությամբ: Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Վրաստանի վարչապետի թվիթերյան գրառումը:

«Խորապես վշտացած եմ Հայաստանի մայրաքաղաքում՝ հրավառելիքների պահեստում տեղի ունեցած մահաբեր պայթյունի մասին լուրերով, որի հետևանքով կան նաև անհետ կորածներ և վիրավորներ: Այս վշտի պահին անկեղծ ցավակցությունս եմ հայտնում մեր հայ բարեկամներին: Մեր մտքերն ու աղոթքները այս ողբերգության հետևանքով զոհված մարդկանց ընտանիքների և հարազատների հետ են», - Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Վրաստանի վարչապետը:

Օգոստոսի 14-ին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, ըստ վերջին տվյալների, մահացել է 16 մարդ, տուժել է 60-ից ավելի քաղաքացի, կան նաև անհետ կորածներ:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում