Տարածաշրջանային

Ուկրաինական նավահանգիստներից Ստամբուլ է ուղևորվել հացահատիկով բեռնված ևս 5 նավ. Թուրքիայի ՊՆ

1 րոպեի ընթերցում

Ուկրաինական նավահանգիստներից Ստամբուլ է ուղևորվել հացահատիկով բեռնված ևս 5 նավ. Թուրքիայի ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ օգոստոսի 16-ին ուկրաինական նավահանգիստներից ճանապարհ է դուրս եկել հացահատիկով բեռնված ևս 5 նավ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նշվում է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

«Հացահատիկի մատակարարման շրջանակներում Յուժնիից ճանապարհ է դուրս եկել երկու, իսկ Չեռնոմորսկից՝ երեք նավ»,-ասվում է հայտարարության մեջ:

Հուլիսի 22-ին Ստամբուլում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի ներկայությամբ համաձայնագիր է ստորագրվել Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկի անվտանգ տեղափոխման մասին։

Փաստաթուղթը ստորագրել են Ուկրաինայի, Ռուսաստանի, ՄԱԿ-ի և Թուրքիայի ներկայացուցիչները։

Փաստաթղթի ստորագրման արդյունքում Ստամբուլում ստեղծվել է հացահատիկի մատակարարման աշխատանքները կազմակերպող համատեղ համակարգող կենտրոն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում