Ծանրորդ Վալերիկ Մովսիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն և ռեկորդակիր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանում ավարտին է մոտենում Եվրոպայի ծանրամարտի պատանիների և Մ15 տարեկանների առաջնությունը, որին մասնակցում են նաև Հայաստանի ներկայացուցիչները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մ15 տարեկան տղաների մրցապայքարում հիանալի է հանդես եկել67կգքաշայինՎալերիկՄովսիսյանը:Երկամարտի 254 կգ (120+134) արդյունքով նա դարձել է Եվրոպայի չեմպիոն: Հայ ծանրորդը պոկում վարժությունում Եվրոպայի ռեկորդ է սահմանել ու արժանացել է նաև երկու փոքր ոսկե մեդալի:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Եվրոպայի չեմպիոններ էին դարձել Միքայել Չոլակյանը, Ալեքսանդրա Գրիգորյանը, Սերյոժա Բարսեղյանը, իսկ Ժորա Գրիգորյանն արժանացել էր արծաթե մեդալի:

Հայաստանի ներկայացուցիչներից իրենց ելույթներն ավարտել են նաևՄերիՄիսակյանը(55կգ),ԱրմենՀունանյանը(61կգ)ևՄարտին Պողոսյանը(67կգ):

Միսակյանը երկամարտի 148 կգ արդյունքով (84+64) զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը, Հունանյանը 6-րդ տեղն է զբաղեցրել երկամարտի 230 կգ արդյունքով (128+102), իսկ Պողոսյանը 4-րդ տեղն է գրավել 272 կգ արդյունքով (120+152):

Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականն ընդլայնված կազմով է մասնակցում Եվրոպայի առաջնությանը: Մեր երկրի մարզական պատիվը կպաշտպանեն նաև Հայրապետ Հակոբյանը (73 կգ), Հովհաննես Ղահրամանյանը (73 կգ), Ռոմիկ Պողոսյանը (89 կգ), Աշոտ Մարգարյանը (89 կգ), աղջիկների պայքարում՝ Աննա Ամրոյանը (76 կգ), Ալինա Սուքիասյանը (76 կգ), Էմմա Պողոսյանը (81 կգ) և Ջուլիետա Ավանեսյանը (+81 կգ):

Այսօր Եվրոպայի առաջնությունում պայքարի դուրս կգան 89 կգ քաշայիններ Ռոմիկ Պողոսյանն ու Աշոտ Մարգարյանը:

Եվրոպայի պատանիների և Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնությունը կավարտվի օգոստոսի 17-ին:

Հայերեն Español

ՀՀ ՊՆ-ն հայտնել է զինծառայողի մահվան դեպքի մասին

Վանաձորում անցկացվել է կանանց նկատմամբ բռնության կանխարգելմանն ուղղված հանրային նախաձեռնություն

Զապորոժիեում ռուսական ավիահարվածների հետևանքով ութ մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխաներ

Վարչապետ Փաշինյանի ելույթը Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկի արարողությանը

ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների ուսումնական ծրագրերի կատարելագործմանը

Երևանը տոնում է 2808–ամյակը․ Տիգրան Ավինյանը հրավիրել է միասին նշելու քաղաքի օրը

Պանամայում երկրաշարժից առնվազն 27 մարդ է տուժել, վնասվել է ավելի քան 400 շինություն

ՀԷՑ-ի մարզային մասնաճյուղերին կտրամադրվեն 25 նոր մեքենա և երեք ավտոաշտարակ

Թրամփը հայտարարել է ՌԴ-ից ԱՄՆ և համաշխարհային շուկաներ դիզելային վառելիք մատակարարելու պայմանավորվածության մասին

ՀՀ վարչապետն ազդարարել է Ամուլսարի հանքավայրի շահագործման մասին