Տարածաշրջանային

Թեհրանը մինչեւ կեսգիշեր կտա միջուկային գործարքի շուրջ ԵՄ-ի առաջարկության պատասխանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանը ԵՄ-ից իրանական միջուկային գործարքի շուրջ բանակցությունների համակարգող Էնրիկե Մորեին եվրոպական կողմի առաջարկություններին գրավոր պատասխան կտա մինչեւ կեսգիշեր (Երեւանի ժամանակով 23:30-ը): Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիյանը:

«Այսօր երեկոյան 12-ի կողմերը մենք գրավոր ձեւով կտրամադրենք վերջնական պատասխանը ԵՄ-ի կողմից համակարգողին»,- մեջբերում Է նրա խոսքը Tasmin գործակալությունը: Նախարարի խոսքով՝ «եթե ԱՄՆ-ի արձագանքը լինի ռեալիստական եւ ճկուն, ապա համաձայնությունը ձեռք կբերվի, հակառակ դեպքում անհրաժեշտ կլինի դարձյալ վարել բանակցություններ»: Նա նշել Է, որ «վերջերս Վիեննայում կայացած բանակցություններում ամերիկյան կողմը բանավոր հայտարարել Է երկու հարցերի շուրջ ճկունություն հանդես բերելու պատրաստակամության մասին, բայց պետք Է հետեւեն գրավոր (երաշխիքներ)»:

Օգոստոսի 11-ին The Wall Street Journal թերթը հայտնել Է, որ Եվրամիության դիվանագետները կազմել են Իրանի հետ միջուկային գործաքի վերականգման փաստաթղթի ավարտուն տեքստի նախագիծը:

Այդ տեղեկատվության համաձայն՝ Եվրամիությունը Թեհրանին առաջարկել Է զիջումներ այն հետաքննության հարցում, որը վերաբերում Է ՄԱԳԱՏԷ-ի կողմից միջուկային նյութի հայտնաբերմանը, որի ծագումն իրանական կողմը չի պարզաբանել: Հրատարակությունը նշում Է, որ Բրյուսելի առաջարկությունը Թեհրանին ընդառաջ քայլ Է, քանի որ այդ հետաքննությունը հանգուցային խնդիրներից մեկն Էր արեւմտյան կողմի համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն English Русский

Հարգում ենք 110 տարի առաջ սարսափելի ցեղասպանության ժամանակ սպանված 1.5 մլն հայերի հիշատակը. Նենսի Փելոսի

Վերահաստատում ենք կյանքը և ազատությունը պաշտպանելու մեր հանձնառությունը. Արգենտինայի Վարդագույն տունը՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

Անհամբեր սպասում ենք Հայաստանի հետ մեր ռազմավարական գործընկերության շարունակությանը. Թրամփ

Այս ողբերգության լույսի ներքո ականատես ենք լինում նաև հայ ժողովրդի ուժին ու ամրությանը. Թրամփի ուղերձը

Մոսկվայում Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ հիշատակի միջոցառումներ են կազմակերպվել

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Ամոթալի է, որ ավելի քան 1 դար անց մենք չկարողացանք դասեր քաղել Հայոց ցեղասպանությունից. Կանադայի Պահպանողական կուսակցության ղեկավար

Փարիզի քաղաքապետարանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ընունելություն

ԵԽԽՎ նախագահի գլխավորած պատվիրակությունը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Այլևս երբեք թույլ չենք տա, որ մոռացությունը թաքցնի ճշմարտությունը. հունական Կալամարիայի քաղաքապետը՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին