Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-28/22. Նար-Դոս, Ֆիցջերալդ, Դեն, Սոլ

4 րոպեի ընթերցում

«Նոր գիրք»-28/22.  Նար-Դոս, Ֆիցջերալդ, Դեն, Սոլ

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ«Արմենպրես»-ն առանձնացրել է 2022 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների երեք ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականություն Նար-Դոս

«Նեղ օրերից մեկը», «Սպանված աղավնին», «Ես և նա», «Մեր թաղը»

Նար-Դոսն իր գրական գործունեությունը սկսել է XIX դարի 80-ական թվականներին: Սկզբում գրել է բանաստեղծություններ, ապա՝ պատմվածքներ: 1886 թվականից գրել է վեպեր և վիպակներ: Նար-Դոսի լեզուն ժամանակակից հայերենի մի նոր բարձրակետն է, իսկ ստեղծագործությունը՝ հայ արձակի մի նոր աստիճան: Նար-Դոսի այս ժողովածուն լույս է տեսել «Իմ գրադարանը» մատենաշարով և ներառում է գրողի «Նեղ օրերից մեկը», «Սպանված աղավնին», «Ես և նա», «Մեր թաղը» ստեղծագործությունները: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:

Թարգմանական գրականություն. Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ

«Բենջըմին Բաթընի առանձնահատուկ դեպքը»

Ամերիկյան «ջազի դարաշրջանի» խորհրդանիշ Ֆիցջերալդի այս գրքի հերոսները իրականի ու երևակայականի խառնարանում ապրել փորձող մարդիկ են։

Գրքի թերևս ամենահայտնի գործը, որով էլ վերնագրված է ժողովածուն, երիտասարդության և ծերության մասին հետաքրքրական պատմություն է, որը գրողի ձայնը տարբերվող ու աղմկահարույց դարձրեց համաշխարհային գրականության մեջ։ 1860 թվականի ամառային մի օր նախապատերազմական Բալթիմորում ծնվում է Բենջըմին Բաթընը, որը լույս աշխարհ գալու պահին յոթանասուն տարեկան ծերունու տեսք ուներ։ Կյանքը Բենջըմինի համար նորանոր անակնկալներ էր պատրաստել։ Նա դեռ պետք է երիտասարդանար, պատերազմեր, գործարար դառնար, ամուսնանար ու երեխաներ ունենար, համալսարան ընդունվեր, դպրոց հաճախեր և, ի վերջո, վերադառնար օրորոց։ Այս պատմվածքի հիման վրա 2008 թվականին ռեժիսոր Դեյվիդ Ֆինչերը նկարահանել է համանուն ֆիլմ, որի գլխավոր դերերում են Բրեդ Փիթն ու Քեյթ Բլանշետը։ Թարգմանիչ՝ Սամվել Խաչատրյան, խմբագիր՝ Արմեն Սարգսյան։ Գիրքը լույս է ընծայել «Վերնատուն»-ը:

Փաստավավերագրական գրականություն

Սենոր Դեն, Սինգեր Սոլ, «Ինչպես է կայանում պետությունը»

Գրքում փորձ է արվում բացահայտելու Իսրայել պետության զարգացման խթանիչ ուժը՝ պատմական, մշակութային, ազգային առանձնահատկություններից մինչև ստարտափ մտածողության դրսևորումներ: Տարբեր բնագավառների մարդկանց առնչվող պատմությունների միջոցով ընդգծվում է նորարարությունների և նախաձեռնությունների հիմնարար դերը Իսրայելի կայացման և զարգացման գործում: Անգլերենից թարգմանեց՝ Լիլիթ Անտոնյանը։ Խմբագիր՝ Վահագն Խաչատուրյան։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

«Նոր գիրք»-28/24. Դոստոևսկի, Բաուեր, Դինք

Նոր գիրք

«Նոր գիրք»-28/24. Դոստոևսկի, Բաուեր, Դինք

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. հունիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. հունիս, 2024

«Նոր գիրք»-27/24. Րաֆֆի, Զոլա, Մաղաքյան

Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-27/24. Րաֆֆի, Զոլա, Մաղաքյան

«Երևանյան բեսթսելեր». «Վանականներն ունեն գաղտնիք»-ն՝  առաջատար. հայ գրականություն. հունիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Վանականներն ունեն գաղտնիք»-ն՝ առաջատար. հայ գրականություն. հունիս, 2024

«Նոր գիրք»-26/24. Դավթյան, Լը Տըլյե, Բյուրապատիկը

Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-26/24. Դավթյան, Լը Տըլյե, Բյուրապատիկը

«Երևանյան բեսթսելեր». «Ճանապարհ» գիրքը՝ կրկին առաջատար. փաստավավերագրական, մայիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Ճանապարհ» գիրքը՝ կրկին առաջատար. փաստավավերագրական, մայիս, 2024

«Նոր գիրք»-25/24. Վարդանյան, Հաուզհոֆեր, Քոնան Դոյլ, Ջիշկարիանի

Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-25/24. Վարդանյան, Հաուզհոֆեր, Քոնան Դոյլ, Ջիշկարիանի

«Երևանյան բեսթսելեր». «Երեք խոզուկները» ՝ առաջատար. մանկական. մայիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Երեք խոզուկները» ՝ առաջատար. մանկական. մայիս, 2024

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. մայիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. մայիս, 2024

Պատմության գանձերը. Ք․ա․ 23-րդ դարի արծաթե գավաթը՝ հասարակության դասակարգման, նյութական և հոգևոր մշակույթի բացահայտման աղբյուր

Մշակույթ

Պատմության գանձերը. Ք․ա․ 23-րդ դարի արծաթե գավաթը՝ հասարակության դասակարգման, նյութական և հոգևոր մշակույթի բացահայտման աղբյուր

«Նոր գիրք»-24/24. Քեշիշյան, Քրիստի, Պերեզ, Լակոմբ, Չեռնյակ

Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-24/24. Քեշիշյան, Քրիստի, Պերեզ, Լակոմբ, Չեռնյակ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում