Հասարակական

Երևանում և մի շարք մարզերում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +40․․․+42 -ի

1 րոպեի ընթերցում

Երևանում և մի շարք մարզերում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +40․․․+42 -ի

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում օգոստոսի 13-17-ն օդի ջերմաստիճանը կբարձրանա այսօրվա համեմատ 5-7 աստիճանով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, մասնավորապես, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում օգոստոսի 15-19-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +40․․․+42 աստիճանի։

Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ` հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում այդ օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Կենտրոնը տեղեկացնում է, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը հանրապետությունում օգոտսոսի 13-17-ը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00 ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում