Սաջադին սոցիալական որևէ ցանցում օգտահաշիվ չունի. Իրանի ԱԳՆ-ի արձագանքը՝ ՀՀ-ում այդ երկրի նախկին դեսպանի անունից տարածվող հրապարակումներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Հայաստանում Իրանի նախկին դեսպան, ներկայում Իրանի արտաքին գործերի նախարարի խորհրդական Սեյեդ Կազեմ Սաջադին սոցիալական որևէ ցանցում օգտահաշիվ չունի:

Իրանի ԱԳՆ-ն նման պարզաբանմամբ է հանդես եկել այն բանից հետո, երբ տարբեր, այդ թվում՝ հայկական լրատվամիջոցներում տարածվել են Սեյեդ Կազեմ Սաջադիի անունով «Թվիթեր»-ում գործող օգտահաշվին հղմամբ նյութեր:

Մասնավորապես, օգոստոսի 11-ին հայկական լրատվամիջոցներում տարածում է ստացել «Թվիթեր»-ում Սեյեդ Կազեմ Սաջադիի անունով օգտահաշվից մի գրառում, որում նշվում է, որ Թուրքիայի կողմից ահաբեկիչների տեղափոխումը Սիրիայից դեպի Ադրբեջան և նրանց ներկայությունը Իրանի սահմանների մոտ անընդունելի է: «Հունաստանից, Կիպրոսից, Հայաստանից, Սիրիայից և Իրաքից հետո Թուրքիան հիմա էլ չարամիտ գործողություններ է ծրագրում Իրանի սահմանների մոտ: Թուրքիան պետք է իմանա, որ կրակի հետ է խաղում», - ասված է գրառման մեջ:

Այս գրառումն ակտիվորեն տարածվել է հայկական լրատվամիջոցներում, նման բովանդակությամբ հոդված է հրապարակել նաև «Արմենպրես» լրատվական գործակալությունը, որն այս պահին հեռացվել է՝ հիմք ընդունելով իրանական IRNA գործակալությանհրապարակումը, որում Իրանի ԱԳՆ-ն հայտնել է, որ Սեյեդ Կազեմ Սաջադին որևէ սոցիալական ցանցում, այդ թվում՝ «Թվիթեր»-ում օգտահաշիվ չունի:

Հայերեն العربية English Español Français

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին