ԿԳՄՍ նախարարը պարգևատրեց Օլիմպիադայում արծաթե մեդալ նվաճած շախմատի տղամարդկանց հավաքականին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրթության, գիտության, մշակույթի և Սպորտի նախարար Վահրամ Դումանյանը ոսկե մեդալներով պարգևատրեց 44-րդ Համաշխարհային Օլիմպիադայում արծաթե մեդալ նվաճած շախմատի տղամարդկանց հավաքականին: Վահրամ Դումանյանը շախմատիստներին հյուրընկալել էր նախարարությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`նախարարը շնորհակալություն հայտնեց շախմատիստներին Հայաստանը պատվով ներկայացնելու և արծաթե մեդալը նվաճելու կապակցությամբ:

«Հպարտ եմ այս հաղթանակով և ուզում եմ վստահ լինեք, որ պատրաստ ենք ոլորտի զարգացման և առաջընթացի համար օգնել ինչով կկարողանանք: Մաղթում եմ ձեզ նորանոր նվաճումներ: Շնորհակալ ենք բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց ներդրումն ունեն այս հաղթանակի մեջ»,- ասաց նախարարը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի խոսքով՝ մրցաշարից առաջ համարում էին, որ լավ արդյունք կլիներ նույնիսկ լավագույն հնգյակում հայտնվելը. «Բայց տղաները ապացուցեցին, որ թիմում կարևոր չէ վառ աստղի առկայությունը։ Թիմը հաջողության է հասնում, երբ օրգանապես զգում են միմյանց: Վերջին տուրը ուղղակի ամենագեղեցիկ ու վառ ապացույցն էր, թե թիմը ինչպես պետք է խաղա. հենց տեսան Գաբրիել Սարգսյանը առավելություն ունի, բոլորը սկսեցին ոչ-ոքի խաղալ, քանի որ մեզ հաղթանակ էր պետք»,-ասաց Գիլոյանը:

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմիգլխավոր մարզիչ Արման Փաշիկյանը նշեց, որ թիմը միանշանակ շատ լավ է հանդես եկել: «Դժվարանում եմ նախկինում հիշել նման դեպք, որ, հավաքելով այսքան միավորներ,թիմը գրավի երկրորդ տեղը, քանի որ եղել են դեպքեր, երբ ավելի քիչ միավորներով դարձել են Օլիմպիադայի չեմպիոն: Իսկ այս տարի,կարելի է ասել,մրցակցությունը շատ մեծ էր ու հիմնականում երեք թիմերի մեջ էր»,- ասաց նա:

Նախարարի հետ հանդիպման ընթացքում տղաները պատմեցին խաղերի ընթացքի, լարված պահերի, հետաքրքիր ու զավեշտալի դեպքերի մասին:

Հայերեն العربية English Español Français Русский

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA