Հայաստանում աճել են շինարարության ծավալները և անշարժ գույքի առքուվաճառքի գործարքները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շինարարության ծավալները աճել են 12.7 տոկոսով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, կատարվել է ընթացիկ գներով ընդհանուր առմամբ 149 միլիարդ 030.6 միլիոն դրամի շինարարություն:

Ընդ որում, պետական բյուջեի միջոցներից կատարվել է 37 միլիարդ 446.6 միլիոն դրամի շինարարություն (աճը՝ 1.8 տոկոս), համայնքների միջոցների հաշվին՝ 5 միլիարդ 510.8 միլիոն դրամի (աճը՝ 92.6 տոկոս), մարդասիրական օգնության միջոցներով՝ 1 միլիարդ 476.5 միլիոն դրամի (աճը՝ 79.8 տոկոս), կազմակերպությունների միջոցներով՝ 69 միլիարդ 062.6 միլիոն (աճը՝ 27.2 տոկոս), բնակչության միջոցներով՝ 35 միլիարդ 534.1 միլիոն դրամի. վերջին ցուցանիշը նվազել է 5.1 տոկոսով:

Ըստ Կադաստրի կոմիտեից, համայնքներից, համատիրություններից, լիազորագրային ու հավատարմագրային կառավարիչներից և այլ իրավաբանական անձանցից ստացված հաշվետվությունների ամփոփ տվյալների՝ 2021 թվականի վերջին բնակարանային ֆոնդում հաշվառվել է 19 հազար 256 բազմաբնակարան շենք՝ 448 հազար938 բնակարաններով, 422 հազար 217 առանձնատուն, հանրակացարանային ֆոնդի և ժամանակավոր բնակելի տարածքի ընդհանուր մակերեսը եղել է 264հազար 047 քմ:

Այս տարվա առաջին կիսամյակում անշարժ գույքի նկատմամբ կատարվել է 96հազար 535 գործարք, որից 37 հազար322-ը՝ օտարում, 5 հազար093-ը՝ վարձակալություն, 12հազար 487-ը գրավադրում, 18հազար 624-ը՝ ժառանգություն, 13հազար 281-ը՝ առաջնային գրանցում և այլ տիպի գործարքներ: Ընդհանուր գործարքներից 26 հազար964-ը վերաբերել են բնակարաններին, 20հազար 418-ը բնակելի տներին, 36հազար 326-ը՝ հողերին, որից գյուղատնտեսական նշանակության՝ 22հազար 182-ը: Ի դեպ, Հայաստանի գյուղական բնակավայրերում կատարվել է անշարժ գույքի օտարման 15հազար 663 գործարք, մարզերի քաղաքներում՝ 9հազար 216, իսկ Երևանում՝ 12հազար 443:

Անշարժ գույքի առուվաճառքի գործարքներն այս տարվա առաջին կիսամյակում աճել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Եթե նախորդ տարի առաջին վեց ամիսներին եղել էր առքուվաճառքի 24հազար 961 գործարք, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 27 հազար192:

Հայերեն English Русский

Հայաստանում ֆրանսիական համալսարանի Միսաք Մանուշյանի անունը կրող հոսքի շրջանավարտները ստացել են դիպլոմները

Մալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանա

Աբովյանում կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՔՊ ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը

Վերակառուցվում է Երևանի հարավային մուտքը՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը

Այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել են մոտ 15 միլիոն դրամի վարկեր․ Տավուշի քրեական ոստիկանների բացահայտումը

Գևորգ Պապոյանն այցելել է «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի Արտաշատի մթերման կետ

Թրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվի

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Սարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից

Մաշտոցի անվան Մատենադարանի և Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի միջև հուշագիր է ստորագրվել