Արսեն Մաքվեցյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետ
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետի հրամանով Արսեն Մաքվեցյանը նշանակվել է քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետ:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գործակարգավորական խորհրդակցության ժամանակ այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: