Սպորտ

Շախմատի կանանց ընտրանին պարտության մատնեց Իսրայելին. Օլիմպիադա

1 րոպեի ընթերցում

Շախմատի կանանց ընտրանին պարտության մատնեց Իսրայելին. Օլիմպիադա

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի կանանց ընտրանին առավելության հասավ Իսրայելի թիմի նկատմամբ Օլիմպիադայի հերթական տուրում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հնդկական Չենայ քաղաքում ընթացող Համաշխարհային Օլիմպիադայի 7-րդ տուրում Հայաստանի կանանց ընտրանին առավելության հասավ Իսրայելի նկատմամբ 2,5-1,5 հաշվով: Հաղթանակ տոնեց միայն Սուսաննա Գաբոյանը, իսկ միավորը կիսեցին Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը և Աննա Սարգսյանը:

Նախորդ 6 տուրերում ազգային թիմը 5 հաղթանակ էր տոնել (Բոտսվանա, Նորվեգիա, Իռլանդիա, Ինդոնեզիա, Անգլիա) և զիջել էր Էստոնիային: Շախմատի Համաշխարհային Օլիմպիադան այս տարի անցկացվում է Հնդկաստանի Չենայ քաղաքում՝ հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում