Տարածաշրջանային

Պուտինն ու Էրդողանը կքննարկեն տարածաշրջանային անվտանգության հարցեր

1 րոպեի ընթերցում

Պուտինն ու Էրդողանը կքննարկեն տարածաշրջանային անվտանգության հարցեր

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում կքննարկեն տարածաշրջանային անվտանգության հարցերը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, բանակցությունների մեկնարկից առաջ այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Իհարկե, կխոսենք նաև այն խնդիրների մասին, որոնցով մենք վաղուց ենք զբաղվում, ես նկատի ունեմ տարածաշրջանային անվտանգության հարցերը, նախ և առաջ նկատի ունեմ սիրիական ճգնաժամն՝ այստեղ Թուրքիան և Ռուսաստանը շատ մեծ ներդրում են ունեցել իրավիճակի կարգավորման գործում, և այդ թեման ևս, իհարկե, մեր ուշադրությունից չի վրիպելու»,- ասել է Պուտինը:

Ավելի վաղ, ՌԴ նախագահի խոսնակԴմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Պուտին-Էրդողան հանդիպման օրակարգում, ի թիվս այլ հարցերի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցն է:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում