Սպորտ

Շախմատի կանանց ընտրանին հաղթեց Անգլիային. Օլիմպիադա

1 րոպեի ընթերցում

Շախմատի կանանց ընտրանին հաղթեց Անգլիային. Օլիմպիադա

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի կանանց հավաքականը շարունակում է հաղթանակների շարքը Համաշխարհային Օլիմպիադայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կանանց ընտրանին Համաշխարհային Օլիմպիադայի 6-րդ տուրում մրցեց Անգլիայի հավաքականի հետ և առավելության հասավ 3,5-0,5 հաշվով: Հաղթանակ տոնեցին Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, իսկ Մարիամ Մկրտչյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան:

Նախորդ5տուրերումազգային թիմը 4 հաղթանակ էր տոնել(Բոտսվանա, Նորվեգիա,Իռլանդիա,Ինդոնեզիա)և զիջել էր Էստոնիային:

Շախմատի Համաշխարհային Օլիմպիադան այս տարի անցկացվում է Հնդկաստանի Չենայ քաղաքում՝ հուլիսի29-ից օգոստոսի10-ը:

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում