Սպորտ

Շախմատի տղամարդկանց ընտրանին հաղթեց առաջատար Հնդկաստանի թիմին

1 րոպեի ընթերցում

Շախմատի տղամարդկանց ընտրանին հաղթեց առաջատար Հնդկաստանի թիմին

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը Համաշխարհային Օլիմպիադայի առաջատարն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հնդկական Չենայ քաղաքում ընթացող Համաշխարհային Օլիմպիադայի 6-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց ընտրանին մրցեց Հնդկաստանի երկրորդ թիմի հետ: Այս տուրի որոշիչ դեր կարող է խաղալ Օլիմպիադայի հետագա ընթացքի վրա, քանի որ երկու թիմերը նախորդ տուրից հետո առաջատարներն էին: Հայաստանի հավաքականի կազմում պարտություն կրեց Գաբրիել Սարգսյանը, սակայն հաղթանակ տոնեցին Սամվել Տեր-Սահակյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը: Հրանտ Մելքումյանը կիսեց միավորը: Հայաստան-Հնդկաստան (2)` 2,5-1,5:

Այժմ Հայաստանի ընտրանին առաջատարն է:

Մինչ այս Արման Փաշիկյանի գլխավորած ընտրանին տոնել է5հաղթանակ`առավելության հասնելով Մադագասկարի,Անդորրայի,Եգիպտոսի,Ավստրիայի և Անգլիայի ընտրանիների նկատմամբ:Այժմ Հայաստանի ընտրանին առաջատարների շարքում է:

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում