Միջազգային

Բելգիայում սառեցրել են 50,5 միլիարդ եվրո ռուսաստանյան միջոցներ

1 րոպեի ընթերցում

Բելգիայում սառեցրել են 50,5 միլիարդ եվրո ռուսաստանյան միջոցներ

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիայում կես տարում սառեցվել են 50,5 միլիարդ եվրո ռուսաստանյան միջոցներ, դրանք պատկանում են ֆիզիկական անձանց եւ ընկերությունների, որոնք հայտնվել են Եվրամիության պատժամիջոցների ներքո: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 2-ին այդ մասին հաղորդել Է Nieuwsblad թերթը՝ վկայակոչելով թագավորության ֆինասների նախարարությունը:

«Բելգիայում սառեցվել են այն անձանց, ընկերությունների եւ այլ կառույցների պատկանող 50,5 միլիարդ եվրո միջոցներ, որոնք հայտնվել են ֆինանսական պատժամիջոցների ներքո»,- հայտնել Է թերթը: Թերթը նշել Է, որ վերջին անգամ թագավորության ֆինանսների նախարարությունը սառեցված ռուսատանյան միջոցների ծավալի մասին հայտնել Է ապրիլի սկզբին. այն ժամանակ դրանց գումարը կազմել Է 3,5 միլիարդ եվրո:

Հուլիսի 6-ին արդարադատության հարցերի եվրակոմիսար Դիդիե Ռեյնդերսը հայտնել Է, որ ամբողջ Եվրամիությունում այդ պահին սառեցված Է եղել 13,8 միլիարդ եվրո, ինչը, նրա խսքով, «չնչին գումար» Է: Նա նաեւ Միության երկրներին կոչ Է արել ինտենսիվացնել ակտիվների որոնման եւ սառեցման աշխատանքը, որոնց նկատմամբ Բյուսելը միակողմանի կարգով ֆինանսական սահմանափակումներ Է դրել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում