Շախմատի հավաքականների մրցակիցները Օլիմպիադայի 5-րդ տուրում հայտնի են
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց թիմերը շարունակում են ելույթները Համաշխարհային Օլիմպիադայում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը Օլիմպիադայի 5-րդ տուրում կմրցի Անգլիայի հավաքականի հետ: Մինչ այս Արման Փաշիկյանի գլխավորած ընտրանին տոնել է 4 հաղթանակ` առավելության հասնելով Մադագասկարի,Անդորրայի, Եգիպտոսի և Ավստրիայի ընտրանիների նկատմամբ:
Այժմ հավաքականը մրցաշարային աղյուսակում 5-րդն է:
Կանանց ընտրանին Օլիմպիադայի այս տուրում ուժերը կչափի Ինդոնեզիայի հետ: Նախորդ 4 տուրերում ազգային թիմը երեք հաղթանակ էր տոնել(Բոտսվանա, Նորվեգիա և Իռլանդիա)և զիջել էր Էստոնիային:
Շախմատի Համաշխարհային Օլիմպիադան այս տարի անցկացվում է Հնդկաստանի Չենայ քաղաքում՝ հուլիսի29-ից օգոստոսի10-ը: