Սպորտ

Շախմատի տղամարդկանց ընտրանին կիսեց միավորը Ավստրիայի դեմ մրցախաղում. Օլիմպիադա

1 րոպեի ընթերցում

Շախմատի տղամարդկանց ընտրանին կիսեց միավորը Ավստրիայի դեմ մրցախաղում. Օլիմպիադա

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց ընտրանին Համաշխարհային Օլիմպիադայի 4-րդ տուրում կիսեց միավորը Ավստրիայի դեմ խաղում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հնդկաստանի Չենայ քաղաքում ընթացող 44-րդ Համաշխարհային Օլիմպիադայի 4-րդ տուրում Հայաստանի հավաքականը 2:2 ավարտեց մրցափուլն Ավստրիայի դեմ խաղում: Ընտրանու կազմում հաղթանակ տոնեց Հրանտ Մելքումյանը, պարտություն կրեց Սամվել Տեր-Սահակյանը, իսկ Գաբրիել Սարգսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսեցին միավորը:

Մինչ այս Արման Փաշիկյանի գլխավորած թիմը տոնել է երեք հաղթանակ`առավելության հասնելով Մադագասկարի,Անդորրայի և Եգիպտոսի հավաքականների նկատմամբ: Շախմատի Համաշխարհային օլիմպիադան այս տարի անցկացվում է Հնդկաստանի Չենայ քաղաքում՝ հուլիսի29-ից օգոստոսի10-ը:

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում