Սպորտ

«Արարատ-Արմենիա»-«Փյունիկ» հանդիպումը հետաձգվել է

1 րոպեի ընթերցում

«Արարատ-Արմենիա»-«Փյունիկ» հանդիպումը հետաձգվել է

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության երկրորդ տուրի խաղացանկում փոփոխություն է տեղի ունեցել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ օգոստոսի 7-ին նախատեսված «Արարատ-Արմենիա»-«Փյունիկ» հանդիպումը հետաձգվել է՝ հաշվի առնելով «Փյունիկի» մասնակցությունը ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի՝ որակավորման երրորդ փուլին:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի 31-րդ առաջնության 2022/23 մրցաշրջանի անդրանիկ տուրում հաղթանակներ տոնեցին «Ալաշկերտ»-ը, «Արարատ»-ը, «Ուրարտու»-ն, «Շիրակ»-ը և «Վան»-ը:

Պրեմիեր լիգայի երկրորդ տուրի հանդիպումները կկայանան օգոստոսի 6-8-ը: Երկրորդ տուրում կկայանան հետևյալ հանդիպումները` «Նոա»-«Լեռնային Արցախ», «Ալաշկերտ»-«Արարատ», «Վան»-ԲԿՄԱ, «Արարատ-Արմենիա»-«Փյունիկ», «Շիրակ»-«Ուրարտու»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում