Տարածաշրջանային

Թուրք-ադրբեջանական համատեղ նախագիծը ռուսական գազի այլընտրանքն է Եվրոպայի համար. Էրդողանի խոսնակ

1 րոպեի ընթերցում

Թուրք-ադրբեջանական համատեղ նախագիծը ռուսական գազի այլընտրանքն է Եվրոպայի համար. Էրդողանի խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ TANAP գազատարը կարող է դառնալ ռուսական գազի այլընտրանք Եվրոպայի համար։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական A haber-ը։

«Երկու հիմնական այլընտրանքներից մեկը TANAP-ն է՝ Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ նախագիծը»,- ասել է նա՝ նկատի ունենալով ՌԴ-ից Եվրոպա մատակարարվող գազին այլընտրանք լինելը։

Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել էր, որ Ռուսաստանը մասամբ կրճատել կամ ամբողջությամբ դադարեցրել է գազի մատակարարումը ԵՄ անդամ 12 երկրներին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում