Թուրքիան և ԱՄՆ-ը օգոստոսի 15-ին F-16-երի հարցով բանակցություններ են նշանակել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիան և ԱՄՆ-ը F-16 ամերիկյան կործանիչների հարցով բանակցություններ են նշանակել։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլիսի Աքարին։ «Օգոստոսի 15-ին սպասվում են բանակցություններ, դրանք կանցկացվեն ԱՄՆ-ում»,- ասել է թուրք նախարարը։