Տարածաշրջանային

Ուկրաինական եգիպտացորենով բեռնված առաջին նավը Ստամբուլ կհասնի օգոստոսի 2-ին

1 րոպեի ընթերցում

Ուկրաինական եգիպտացորենով բեռնված առաջին նավը Ստամբուլ կհասնի օգոստոսի 2-ին

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինական եգիպտացորենով բեռնված առաջին նավը, որը դուրս է եկել Օդեսայի նավահանգստից «հացահատիկային համաձայնագրի» շրջանակներում, Ստամբուլ կհասնի երեքշաբթի՝ օգոստոսի 2-ին։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Գործակալության փոխանցմամբ՝ «Ռազոնի» անունով նավը Օդեսայից ուղեւորվել է լիբանանյան Տրիպոլի նավահանգիստ։

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության հաղորդման համաձայն՝ նավը Ստամբուլի ափերի մոտ ստուգում անցնելուց հետո կշարունակի իր ընթացքը դեպի Լիբանան։

Հուլիսի 22-ին Ստամբուլում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի ներկայությամբ համաձայնագիր է ստորագրվել Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկի անվտանգ տեղափոխման մասին։

Փաստաթուղթը ստորագրել են Ուկրաինայի, Ռուսաստանի, ՄԱԿ-ի և Թուրքիայի ներկայացուցիչները։

Ստամբուլում գործում է հացահատիկի փոխադրման աշխատանքները կազմակերպող «Համատեղ համակարգող կենտրոն»:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում