Հայ մարզիկները օլիմպիական մանկապատանեկան փառատոնին մասնակցել են նոր հեծանիվներով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սաներ Արթուր Վարելջանը և Նարեկ Դավթյանը՝ ավագ մարզիչ Սամվել Վարդազարյանի և տեխնիկական մեխանիկ Եղիշե Պետրոսյանի ուղեկցությամբ, Սլովակիայում մասնակցել են օլիմպիական մանկապատանեկան փառատոնին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, հայ հեծանվորդները մանկապատանեկան փառատոնին մասնակցել են երկու բավականին թանկարժեք հեծանիվներով, որոնք «Հայաստան» հիմնադրամը՝ ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ, տրամադրել էր Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցին (ՀՍՕՄՄ)։

«Շատ մեծ աշխատանք տարվեց, որպեսզի հեծանիվները հասնեն մեզ, ու մեր մարզիկները կարողանան մարզումներ անցկացնել՝ օլիմպիական փառատոնին մասնակցելու համար»,- ասում է Հեծանվայինսպորտի ՕՄՊՄԴ տնօրեն, ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչԱրմենԳյոզալյանը:

Սլովակիայի Բանսկա Բիստրիցա քաղաքում ընթացող փառատոնում հայ հեծանվորդները, սակայն, դուրս են մնացել մրցանակային տեղերի համար պայքարից: ԱրմենԳյոզալյանի խոսքով՝ մրցման հենց մեկնարկում մի խումբ հեծանվորդներ ընկել են, ինչի արդյունքում պայքարը բարդացել է.

«Խումբը բաժանվել է երկու մասի: Մեր հեծանվորդները ստիպված են եղել այն ոտքով շրջանցել՝ հեծանիվները պահած: Արդյունքում՝ խմբի կարևոր մասն առաջ է անցել: Սա չեմ ասում արդարանալու համար: Առհասարակ, ես նման սովորություն չունեմ, բայց իսկապես սպորտային բախտը մեր կողմից չի եղել: Տղաները մինչև վերջ պայքարել են: Թե՛ իմ, թե՛ մարզչական անձնակազմի սպասելիքներն իրականում շատ մեծ էին: Ցավոք, այսպես ստացվեց: Ամեն դեպքում, ամեն ինչ դեռ առջևում է: Պատանեկան շրջանն ավարտում ենք և սկսում երիտասարդական փուլը: Վստահ եմ՝ հետագայում առիթներ կունենանք մեր ազգին ուրախացնելու»,- ասում է Արմեն Գյոզալյանը:

Գյոզալյանի խոսքով՝ տղաները որևէ տեխնիկական խնդիր չեն ունեցել՝ կապված նոր հեծանիվների հետ, պարզապես բախման արդյունքում կորցրել են իրենց դիրքերն ու չեն կարողացել վերականգնել. «Դա էլ անխուսափելի է եղել: Որքան էլ դու ուշադիր լինես, դիմացինիդ պատճառով կարող ես շատ բարդ խնդիրների առջև կանգնել ամբողջ մրցման ընթացքում»:

Նշենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն աջակցությամբ ՀՍՕՄՄ-ը հունիսի 29-30-ն անցկացրել է ԽՍՀՄ սպորտի վարպետ Հրաչ Գևրիկյանին նվիրված մրցաշարը։

Մրցաշարին մասնակցել են նաև Վրաստանի պատանեկան հավաքականի հեծանվորդները:

Ի դեպ, նոր հեծանիվները Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցին տրամադրելու գործում մեծ է եղել հենց Հրաչ Գևրիկյանի նեդրումը:

Հայերեն Español

ՀՀ ՊՆ-ն հայտնել է զինծառայողի մահվան դեպքի մասին

Վանաձորում անցկացվել է կանանց նկատմամբ բռնության կանխարգելմանն ուղղված հանրային նախաձեռնություն

Զապորոժիեում ռուսական ավիահարվածների հետևանքով ութ մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխաներ

Վարչապետ Փաշինյանի ելույթը Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկի արարողությանը

ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների ուսումնական ծրագրերի կատարելագործմանը

Երևանը տոնում է 2808–ամյակը․ Տիգրան Ավինյանը հրավիրել է միասին նշելու քաղաքի օրը

Պանամայում երկրաշարժից առնվազն 27 մարդ է տուժել, վնասվել է ավելի քան 400 շինություն

ՀԷՑ-ի մարզային մասնաճյուղերին կտրամադրվեն 25 նոր մեքենա և երեք ավտոաշտարակ

Թրամփը հայտարարել է ՌԴ-ից ԱՄՆ և համաշխարհային շուկաներ դիզելային վառելիք մատակարարելու պայմանավորվածության մասին

ՀՀ վարչապետն ազդարարել է Ամուլսարի հանքավայրի շահագործման մասին