Վրաստանի արտգործնախարարը պաշտոնական այցով Թուրքիայում է

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 28-ին Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և Իլյա Դարչիաշվիլիի հանդիպման օրակարգում ընդգրկված են եղել Թուրքիայի և Վրաստանի երկկողմ հարաբերությունների հետ կապված հարցեր, ինչպես նաև մտքերի փոխանակում է տեղի ունեցել տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ։

Ստամբուլում արտգործնախարարների հանդիպումից հետո տեղի է ունեցել համատեղ մամուլի ասուլիս, որի ժամանակ Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է նաև Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի նշանակությանը:

«Թուրքիան կողմ է Չինաստան - Ղազախստան - Կասպից ծով - Ադրբեջան - Վրաստան - Թուրքիա (Սև ծով) - Եվրոպա տրանսպորտային միջանցքի առավել ակտիվ օգտագործմանը, որի կարևոր օղակը Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծն է»,-ասել է նա:

Նրա խոսքով, ուկրաինական պատերազմի ֆոնին այդ միջանցքի նշանակությունը մեծացել է։

«Սա կարևոր է ոչ միայն տարածաշրջանի երկրների, այլև միջազգային առևտրի և նյութատեխնիկական ապահովման համար»,- ընդգծել է նա:

Հայերեն Español

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը