Թուրքիան և Լատվիան քննարկում են պաշտպանական ոլորտում համագործակցությունը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը պաշտոնական այցով մեկնել է Լատվիա:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Աքարին Ռիգայում դիմավորել է Լատվիայի փոխվարչապետ, Պաշտպանության նախարար Արտիս Պաբրիկսը։
Նշվում է, որ այցի շրջանակներում քննարկվելու են պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության հետ կապված կարևոր հարցեր:
Կարդացեք հոդվածը` Türkçe